երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Քրիստափորի փողոցում երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Քրիստափորի փողոցում երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Բարեկարգվելու է նաև հարակից մայթը:
Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

 
 

  • Կիսվել: