չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները նույնպես կատարել են հիմնարկների տարածքների մաքրության, բարեկարգման և աղբահանության ակտիվ աշխատանքներ, որոշ հիմնարկներում իրականացվել է ծառատունկ։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ազատազրկված անձինք։

  • Կիսվել: