շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Քրեակատարողական հիմնարկներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները

Քրեակատարողական հիմնարկներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները

Սույն թվականի hունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 և ավելի տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները:

Քննությունները կազմակերպում և իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում:

 

2023-2024 թվականների ուսումնական տարվա համար ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից  դրսեկության ձևով (էքստեռն) քննություններին  մասնակցության դիմում է ներկայացրել 37 դատապարտյալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով:

 

Նշենք, որ վերոնշյալ հանրակրթական ծրագիրը մեկնարկել է 2022- 2023 թվականների ուսումնական տարում Կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում:

Քննությունները շարունակվելու են մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

  • Կիսվել: