կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գործառույթները կրկնապատկվել են. Մինասյան

Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գործառույթները կրկնապատկվել են. Մինասյան

Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ Պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, այս մասին նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարն ընդգծեծ գործառույթներից մի քանիսը՝ ազատության սահմանափակումը, այլընտրանքային խափանման միջոցները, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, տնային կալանք և վարչական հսկողություն, որոշակի վայրեր այցելելու արգելքը, և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու ապահովումը: Պրոբացիայի շահառուների և ծառայության գործերի քանակի շոշափելի ավելացմամբ համապատասխանաբար ավելացել են նաև պրոբացիայի գործառույթների այցերը շահառուների բնակության կամ աշխատանքի, բժշկական օգնության և սպասարկում իրականացնող այլ վայրեր:

Ուսումնասիրելով համաշխարհային փորձն անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով, և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:

Շարժական  տրանսպորտային գրասենյակներում աշխատանք իրականացնողները նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերով, կհաշվառվեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման  համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները:

Միևնույն ժամանակ շարժական  տրանսպորտային գրասենյակների ներդրմամբ կիրականացվի նաև ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացված կառավարում, մասնավորապես այն քաղաքներում որտեղ շահառուները քիչ են գրասենյակները կփակվեն և կենտրոնացումը կտեղադրվի մարզային գրասենյակներում, մարզկենտրոններում: Ձեռք է բերվելու ևս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենա, որի նպատակն է նոր բացված Արարատ մարզի Արարատ քաղաքում պրոբացիայի կենտրոնի բարենպաստ վերականգնողական ծրագրերի իրականացում, որի միջոցով էլ շահառուները Երևան քաղաքից և այլ մարզերից կտեղափոխվեն նոր բացված գրասենյակ:
Նախագծի նպատակն է` ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:

  • Կիսվել: