ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քրեական հետախույզները Մրգաշատում թմրանյութ են հայտնաբերել

Քրեական հետախույզները Մրգաշատում թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 50-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում: Քրեական հետախույզները մեկնել են Մրգաշատ: Զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի խնամված բույս, իսկ գոմի անկյունում, տեսանելի տեղում, հայտնաբերվել է ապակյա տարա` մոտ մեկ կիլոգրամ կանեփանման զանգվածով:

Տանտիրոջ հայտնելով` կանեփն ինքն է աճեցրել, իսկ տարայով զանգվածը պատրաստել է անցած տարի աճեցրած կանեփից: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: