շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Օդային տագնապ», «Տարհանում և հրդեհաշիջում». ուսումնավարժանքներ ու գործնական պարալմունքներ մարզերում

«Օդային տագնապ», «Տարհանում և հրդեհաշիջում». ուսումնավարժանքներ ու գործնական պարալմունքներ մարզերում

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են անցկացնել ուսումնավարժություններ, պարապմունքներ, սեմինարներ և դասախոսություննե, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Մասնավորապես՝ ՓԾ Արմավիրի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերի կողմից համապատասխանաբար Բաղրամյան համայնքի Բագարան և Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները և ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանքներ,
Իջևան համայնքում՝ «Սողանքների ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն,
Վայոց ձորի մարզի «Ջերմուկի կրթահամալիր», «Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց», «Ելփինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ,
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրի մսուր-մանկապարտեզում՝ «Տարհանում և հրդեհաշիջում պահեստում բռնկված հրդեհի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Միջոցառումների ընթացքում կազմակերպվել է պատսպարում, ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
Ավարտին մասնակիցները վերլուծելով իրականացված գործողությունները՝ ընդգծել են նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: