երեքշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2020
Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին՝ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ ներդրումն է հաղթանակի գործում, չէ՞ որ հզոր ճակատ ունենալու համար պետք է նաև թիկունքում ամուր լինենք»,- վստահեցնում են Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի աշակերտները։

Այս շրջանում դպրոցում ոչ միայն ցանցեր են պատրաստում, այլև ընդունում․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Երևանի վարչական շրջանների և մոտ մարզերի (Արմավիրի, Կոտայքի) դպրոցների պատրաստած ցանցերն այստեղ են հավաքում և ուղարկում առաջնագիծ։

  • Կիսվել: