Քոչարյանին մոտիկից չեմ տեսել, իր գրասենյակի տեղն էլ չգիտեմ․ զոհվածի հայրը՝ երկրորդ նախագահից գումար ստանալու լուրերի մասին
Ինքս անձամբ Քոչարյանին մի փոքր հեռավորությունից էլ չեմ տեսել ու իր գրասենյակի տեղն էլ չգիտեմ։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, որ զոհվածների ծնողները գումար են ստացել երկրորդ նախագահից՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Այդ լուրերը տարածել է իշխանական մի լրատվամիջոց, նման բան չկա, ես իմ խղճի առաջ մաքուր եմ»,- ասաց նա։
Հարցին՝ պատրասվում է դատական հայց ներկայացնել զրպարտության համար, Գալեյանը պատասխանեց, որ դա կորոշեն փաստաբանները։
«Թուրքական իշխանություն է երկրում, ուրիշ ինչ պետք է անեն, պետք է մեղադեն ծնողներին, փորձեն ներկայացնել, որ վաճառվել են, վաճառվածը իրենք են»,- ասաց Գարիկ Գալեյանը։


