երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200000 դրամ դարձնելու հնարավորությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200000 դրամ դարձնելու հնարավորությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառվել է դրույթ, որով նախատեսվում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ պետք է հնարավորություն տա գնալ ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200000 դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ, համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել 400000 դրամի»,- ասաց Անդրեասյանը:

Նախատեսվում է, որ համակարգով պետք է անցնի ուսուցիչների մեծամասնությունը:

  • Կիսվել: