երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը. Ավանեսյան

Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը. Ավանեսյան

Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», - ասաց նախարարը։

Նա վստահեցրեց, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի։

  • Կիսվել: