Քննարկվել են զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակին առնչվող հարցեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Զինապահ» զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանի և հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակին, ինչպես նաև համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել «Զինապահ»-ի գործունեությունը և նշել վերջինիս դերը՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ տրամադրելու գործում։ Նախարարը նաև ընդգծել է, որպետությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը և իր ներդրումն ունենալ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներում։
«Զինապահ»-ի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը և այդ համատեքստում ընդգծել պետության հետ համագործակցության կարևորությունը։ Միաժամանակ, շեշտվել է արդյունավետ և շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։


