ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ աղաջանյանի և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս. թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա այսօր Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերեություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:

Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, որտեղ, մասնավորապես, նշված է.

 «Ձեռք է բերվել պայմանավորվածություն ոլորտին առնչվող խնդիրների շուրջ ակտիվ քննարկման արդյունքում հասնել համաձայնության:

 Անդրադարձ է կատարվել   Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կոմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին:

 Կողմերը կարևորել են նման բովանդակային քննարկումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել մնացած բոլոր ենթախմբերում առկա հարցերի շուրջ աշխատանքները»:

  • Կիսվել: