երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ստորաբաժանման տրանսպորտի և կապի գծով ղեկավար Հիդեակի Իվասակի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք այս պահին գտնվում են ակտիվ փուլում։

Հիդեակի Իվասակին շնորհակալություն է հայտնել նախարարին լավ համագործակցության համար և կարևորել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց մի մասի իրականացման ընթացքին անձամբ հետևել է շինհրապարակներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում տրանսպորտային համակարգի բարելավման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, ճանապարհներին բեռնատարների կշռման ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի հսկողություն սահմանել, որպեսզի ծրագրերն իրականացվեն սահմանված ժամկետներում և ձգձգումներ չլինեն։

  • Կիսվել: