չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալի հետ, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիային։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: