երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին, ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցեր

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին, ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է «Հաշմանդամության Եվրոպական Ֆորում» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի և պաշտպանության հարցերի փորձագետ Ժորժետ Մուլհեյրին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին, ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները․ հաշմանդամության սահմանան նոր մոդելի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման գործընթացը, վերահսկման և մոնիթորինգի մեխանիզմները, մասնագետների վերապատրաստման կազմակերպումը, ինչպես նաև անձնական օգնականի ծառայության տրամադրման, խելամիտ հարմարեցումների հետ կապված աշխատանքները։

Հաշմանդամության եվրոպական ֆորումի գործընկերներն իրենց հերթին խոսել են ապաինստիտուցիոնալացման գործընթացի մարտահրավերների և զարգացման հետ կապված խնդիրների, միջազգային հանրության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ընտանեկան, համայնքային ծառայությունների տրամադրման նոր հնարավորությունների մասին։
ℹ️ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար հնարավորությունների ապահովման, մատչելի ծառայություների տրամադրման աշխատանքներում երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը, նոր մեխանիզմների ու գործիքակազմի կիրառումը։

 

  • Կիսվել: