կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկվել են առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումներին առնչվող հարցեր

Քննարկվել են առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումներին առնչվող հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
 
May be an image of 1 հոգի, sitting և տեքստը
 
Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը:
 
«Հուսով ենք, որ առողջապահական համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքով գերլարվածությունը կթուլանա և կկարողանանք աշխատել բարեփոխումների և զարգացման ուղղությամբ»,-ասել է առողջապահության նախարարը:
 
Ճապոնիայի դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ հարաբերությունները` հույս հայտնելով, որ համավարակի դեմ պայքարը թույլ կտա կենտրոնանալ այլ ծրագրերի վրա:
 
May be an image of 2 մարդ և people sitting-ը
 
Անահիտ Ավանեսյանը և Ֆուկուշիմա Մասանորին անդրադարձել են Հայաստանում և Ճապոնիայում COVID-19-ի տարածման, կանխարգելիչ միջոցառումներին, պատվաստումային գործընթացին, ինչպես նաև խթանիչ պատվաստանյութերի կիրառման փորձին:
 
Քննարկվել են նաև առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումների, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:
 

  • Կիսվել: