հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել է Տավուշում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ընթացքը

Քննարկվել է Տավուշում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ընթացքը

Այսօր կայացել է Տավուշի մարզի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի և դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Նիստին քննարկվել են իրականացվող պատվաստումների ընթացքը, պլանավորման, հաշվետվությունների ներկայացման, իրազեկման և մարզի բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին պատվաստումների պլանում ընդգրկելու հարցերը։

 

  • Կիսվել: