կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը

Քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության պատվիրակությանը։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը մեծապես նպաստում է Հայաստանի բնապահպանական քաղաքականության զարգացմանը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ–գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում և մասնավորապես համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
 
Քննարկվել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրըՔննարկվել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրըՔննարկվել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 26 միլիոն եվրո, ինչպես նաև «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» և «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրերը։
 
Նախարար Մաթևոսյանը ներկայացրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող Էկոպարեկային ծառայության համալրման ընթացքը։
 
Քննարկման առանցքում էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային փորձի փոխանակումը, կազմակերպչական և տեխնիկական աջակցության հնարավորությունները, ինչպես նաև աջակցությունը համաժողովի կայունության և բնապահպանական չափանիշների ապահովման հարցում։

  • Կիսվել: