կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննարկվել է Բելառուսի հասարարական կյանքում հայկական համայնքի գործունեությունը

Քննարկվել է Բելառուսի հասարարական կյանքում հայկական համայնքի գործունեությունը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպել է Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակի հետ։ Այդ մասին ասված է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի Ֆեյսբուքի էջում: 
 
«Զարեհ Սինանյանը բելառուս գործընկերոջը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են ՀՀ և սփյուռքի միջև փոխգործակցության ու կապերի հետագա ամրապնդմանը։ 
 
May be an image of 4 մարդ, people standing և people sitting-ը
 
Իր հերթին, Կրոնների և ազգությունների գործերով հանձնակատար Ա․ Ռումակն ընդգծել է բազում ականավոր հայերի նշանակալի դերը, ովքեր իրենց հետքն են թողել Բելառուսի պատմության մեջ։ Նրանց շարքում են Յան (Ավանես) Մաջարյանցը, Ալեքսանդր Մյասնիկյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլոք։
 
May be an image of 6 մարդ, people sitting, people standing և ներսումը
 
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Բելառուսի հայ համայնքը հանդիսանում է ներկայումս Բելառուսի տարածքում բնակվող 156 ազգերի ու ազգությունների շարքում մեծությամբ թվով վեցերորդը, որի հիմնական մասը կենտրոնացած է մինսկում, Մոգիլյովում, Բոբրույսկում և Գրոդնոյում։
 
May be an image of 5 մարդ, people standing և people sitting-ը
 
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Բելառուսի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում հայկական համայնքի գործունեությունը՝ ներառյալ հայկական ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությունը տարաբնույթ մշակութային միջոցառումներին։
 
Հանդիպմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը և «Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական «Հայաստան» միություն» հասարակական միավորման նախագահ, Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին կից միջէթնիկական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ Գեորգի Եղիազարյանը»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: