հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկում՝ Համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման թեմայով

Քննարկում՝ Համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման թեմայով

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանի և ՀԲ ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվել է Համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման թեմայով քննարկում։

Օրակարգում եղել են առողջության ապահովագրության ներդրման, բժշկական ծառայությունների մատուցման, ֆինանսավորման և կառավարման առաջնահերթությունների վերաբերյալ հարցեր։

Ներկայացնելով ծրագրի բաղադրիչները` նախարարը նշել է, որ բարեփոխումներն ուղեկցվելու են առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպմամբ։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահական համակարգում նախատեսվող հավակնոտ բարեփոխումներին։

  • Կիսվել: