շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկում ենք լայնածավալ հիփոքեթային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և ՀՀ սահմանամերձ գյուղերում. Փաշինյան

Քննարկում ենք լայնածավալ հիփոքեթային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և ՀՀ սահմանամերձ գյուղերում. Փաշինյան

Մեր առաջարկն էր Սահմանադրությամբ նախատեսված ձևով դիմել ժողովրդին, բայց ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, նրանք տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ, և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով։ Եթե մենք տեսնենք, որ հնարավորություն կա ձևավորելու համաձայնություն՝ հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք այդտեղ երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի: Այս մասին այսօր, խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երկրում ստեղծված մթնոլորտը պարպելու հաջորդ գործիքը, ընտրություններից բացի, ճանապարհային քարտեզի կետերի իրագործումն է։ Վարչապետի խոսքով՝  այսօրվա դրությամբ շուրջ 17 ծրագիր է իրականացվել։

՛՛Այսօրվա դրությամբ՝ Արցախում մենք շուրջ 23 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որոնք վերաբերել են աենատարբեր ոլորտների, հիմանկանում՝ սոցիալական և պեական աջակցությանը։ Եվ ընդհանուր փաթեթը, որը ընդունված է այս պահին, և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 միլիարդ դրամի։

Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում, Սյունիքի մարզում, շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքններին սոցիալական աջակցության ծրագիրը, շատ կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու, վիրավորներին աջակցելու ծրագիրը, պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքի անդամների ուսման վարձի փոխհատուցումը։

Մենք հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոքեթային ծրագիր ընդունելու հարցն Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Շատ կարևոր եմ համարում դատաիրավական բարեփոխումները, որոնք մենք վճռական իրականացնում ենք՛՛,-ասաց Փաշինյանը և նշեց, որ տնտեսությունն արձագանքում է իրականացրած միջոցառումներին։

Ինչ վերաբերում է քաղաքական իրադրությանը, ապա նա ասաց, որ այլ ճանապարհ, քան երկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումն են, չկա, ինչը ճանապարհային քարտեզի անբաժանելի մասն է։

 

  • Կիսվել: