երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔԿՀ աշխատակիցներն ու ազատազրկված անձինք մասնակցել են համապետական շաբաթօրյակին

ՔԿՀ աշխատակիցներն ու ազատազրկված անձինք մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները նույնպես կատարել են հիմնարկների տարածքների մաքրության, բարեկարգման և աղբահանության ակտիվ աշխատանքներ, որոշ հիմնարկներում իրականացվել է ծառատունկ։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ազատազրկված անձինք։

 

 

 

  • Կիսվել: