ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանը թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանը թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակն ու ներկայացրել կոտորածից մազապուրծ եղած հայերի ժառանգների ստեղծագործությունները:

Նա գրել է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն: Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել բանաստեղծություններով, որոնք հեղինակել են Ցեղասպանությունից փրկված մարդկանց թոռները»:

Վերջինս ստորև հրապարակել է վերոնշյալ անգլալեզու ստեղծագործություններից մեկի տեսանյութը, որն ուղեկցվում է համապատասխան պատկերազարդմամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, որի հեղինակը սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադն է:

Տեսանյութը՝ այստեղ

  • Կիսվել: