հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց և ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց և ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Հայուհի Քիմ Քարդաշյանը մեծ իրարանցում է առաջացրել Երեւանում: Արդեն երկու օր է` հայկական ծագում ունեցող համաշխարհային աստղի հյուրանոցի մոտ երկրպագուների մեծ բանակ է հավաքվում, գրում է News.am-ը։

Այս առավոտն էլ բացառություն չէր: Ժամը 08:00-ից Քիմին արդեն սպասում էին... Աստղը, սակայն, հուրանոցից դուրս եկավ մոտ երկու ժամ անց: Այս անգամ Քիմին չէին ուղեկցում քույրը` Քորթնի Քարդաշյանն ու երեխաները: Աշխարհահռչակ հայուհին լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց երկրպագուներին:

Քիչ անց Քիմը ելույթ կունենա WCIT համաժողովի ընթացքում: Իր ելույթի համար Քարդաշյանը նախընտրել էր դասական ոճը` սպիտակ կոստյում, նյուդ ոճի դիմահարդարում:

Հիշեցնենք, որ երևանյան համաժողովին ավելի քան 2 հազար մասնակից կա՝  70 երկրից։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: