Քեզ հետ ենք, Վենետիկ՝ քաղաք-թանգարան. Իտալիայում ՀՀ դեսպանություն
«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը»,-
այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։ Քեզ հետ ենք, Վենետիկ»:
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին սաստիկ հեղեղման պատճառով Վենետիկում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը: Տուժել է նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: