կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արդեն ունի ջրատաքացման արևային համակարգեր

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արդեն ունի ջրատաքացման արևային համակարգեր

Ստեփանակերտում Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը տարիներ շարունակ հատկապես ձմեռային ժամանակաշրջանում բախվում էր ջրատաքացման խնդրին և չունենալով համապատասխան միջոցներ չէր կարողանում լուծել այդ խնդիրը։ Այս մասին ասված է կենտրոնի հայտարարությունում։

«ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինք խմբակցության նվիրատվության գումարների շնորհիվ այսօր վերականգնողական կենտրոնում արդեն տեղադրվել է ջրատաքացման արևային համակարգեր, որը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր ժամի ունենալ տաք ջուր, միաժամանակ խնայելով բավականին ռեսուրսներ։

Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը «Հայաստան» դաշինք խմբակցությանը և ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանին վերականգնողական կենտրոնի կողքին լինելու և մեզ աջակցելու համար»,- նշված է հայտարարությունում:

  • Կիսվել: