շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Քաշքշուկ Ալավերդիում՝ կարմիր բերետավորների եւ ցուցարարների միջեւ

Քաշքշուկ Ալավերդիում՝ կարմիր բերետավորների եւ ցուցարարների միջեւ

Ալավերդու համայնքապետարանի դիմաց կարմիրբերետավորները քիչ առաջ սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: 

Քաշքշուկ սկսվեց կարմիր բերետավորների եւ քաղաքացիների միջեւ: 

Նշենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանին: Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

 

  • Կիսվել: