հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է

«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հարգելի´ քաղաքացիներ,

Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

  • Կիսվել: