շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քարաթափում Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին

Քարաթափում Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին

Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը։
 
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ կշարունակվեն հունիսի 11-ին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: