ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քարաթափում Լոռու Ձորագետ գյուղի մոտակայքում

Քարաթափում Լոռու Ձորագետ գյուղի մոտակայքում

Հունվարի 13-ին՝ ժամը 13։58-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ին ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ ժայռաբեկորներից մեկը (մոտ 0․5 խմ) ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Գ․ Ռ․), ինչի հետևանքով ուղևոր Պ․ Մ․-ն (ծնված 1981 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի ժայռաբեկորներից մաքրման աշխատանքներ։ Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Կիսվել: