շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քարաթափում Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին

Քարաթափում Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1,5 խմ):

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: