երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քանաքեռավանի ոլորաններում բախվել են բեռնատարները․  վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Քանաքեռավանի ոլորաններում բախվել են բեռնատարները․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին լորոնապտույտ հատվածում բախվել են «Ford Transit» ու «ГАЗель» բեռնատարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: