երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քամու հետևանքով Երևանում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ

Քամու հետևանքով Երևանում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
 
Փրկարարներն իրականացնում են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։
 

  • Կիսվել: