երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ ահազանգեր են ստացվել

Քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ ահազանգեր են ստացվել

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: