հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաջարանում, Աղվանի-Տաթև ճանապարհին և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում․ Լարսը փակ է

Քաջարանում, Աղվանի-Տաթև ճանապարհին և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում․ Լարսը փակ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան քաղաքում, Աղվանի-Տաթև ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: