երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի է հայտնաբերվել

Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի է հայտնաբերվել

Մայիսի 22-ին, ժամը 22։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Կիսվել: