ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հունիսի 11-ին, ժամը 15։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Porsche» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Volkswagen» (վարորդ՝ Պ․ Ք․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս շրջվել և բախվել է ճամփեզրի ցուցանակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով: Տուժած Պ. Ք․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  • Կիսվել: