երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Քաղաքապետարանը մեկ ամիս ժամանակ տվեց բողոքի ակցիա անող հնամաշ իրերի շուկայի առևտրականներին

Քաղաքապետարանը մեկ ամիս ժամանակ տվեց բողոքի ակցիա անող հնամաշ իրերի շուկայի առևտրականներին

Բողոքի ակցիա իրականացնող հնամաշ իրերի առևտուր անող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ օգոստոսի 15֊ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երևանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։

Առևտրականների մի մասը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։ Ոմանք էլ նշեցին, որ այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։ Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, կա մեկ բերման ենթարկված քաղաքացի։

  • Կիսվել: