երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը խնդրում է ներողամիտ լինել

Երևանի քաղաքապետարանը խնդրում է ներողամիտ լինել

Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները, ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետարանր մամուլի խոսնալ Հակոբ Կարապետյանը։ 

«Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:
Այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ կարող եմ հայտնել, որ տեղում հերթապահություն անող ՃՈ կարգախմբերը եւ պարեկային ծառայություն անցկացնող ոստիկանները պատրաստակամ են՝ բոլոր սայլակ օգտագործող մարդկանց, այդ թվում՝ մանկասայլաով ծնողներին օգնել ճանապարհն անցնելու հարցում:

Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար:»,- գրել է Կարապետյանը։

  • Կիսվել: