հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը 5 օր անց ներկայացել է ՃՈ

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը 5 օր անց ներկայացել է ՃՈ

Մարտի 24-ին, ժամը 21.45-ին, Երևանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 29-ին, ժամը 16.00-ին, ճանապարհային ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը և հայտնել, որ մարտի 24-ին իր վարած «Հյունդայի» ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում ինքն է վրաերթի ենթարկել 37-ամյա քաղաքացուն:

Քննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: