երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, փոխհատուցում կստանան

Քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, փոխհատուցում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):

Այդ գումարը ՊՆ-ին կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

 

  • Կիսվել: