երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացիները ահազանգում են՝ Քաղծառայության գրասենյակը մի շարք գերատեսչությունների թափուր հաստիքների մրցույթը անց է կացնում օրենքի խախտումով

Քաղաքացիները ահազանգում են՝ Քաղծառայության գրասենյակը մի շարք գերատեսչությունների թափուր հաստիքների մրցույթը անց է կացնում օրենքի խախտումով

Քիչ առաջ InfoPort.am կայքի խմբագրություն ահազանգ ստացվեց քաղաքացիներից առ այն, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակը մի շարք գերատեսչությունների թափուր հաստիքների մրցույթը անց է կացնում օրենքի խախտումով՝ մասնավորապես չի պահպանվում մրցույթի ուղիղ հեռարձակման օրենսդրական պահանջը։

Խոսքը գնում է ԿԳՄՍ նախարարության և Շուկայի վերահսկման գերատեսչության թափուր պաշտոնների մրցույթի մասին։ InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում Քաղծառայության գրասենյակի տեխնիկական բաժնից հայտնեցին, թր խնդիրը զուտ տեխնիկական է, թեպետ, ըստ ահազանգի, կայքի ուղիղ հեռարձակումը բացակայում էր մոտ մեկ ժամ։ Տեխնիկական բաժնից նաև հավաստեցին, որ րոպեներ անց խնդիրը կշտկվի, թեպետ նյութը գրելու պահին խնդիրը դեռ շտկված չէր։

Ստեղծված իրավիճակը մրցույթի մասնակից քաղաքացիների մոտ կասկածներ էր հարուցել գործընթացի օբյեկտիվության, թափանցիկության և օրինականության վերաբերյալ։ Իրավիճակի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Քաղծառայության գրասենյակի մամուլի պատասխանատուից՝ պարզվեց, որ Ծառայությունը մամուլի պատասխանատու չունի։

  • Կիսվել: