երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Գեղամ Մանուկյան

Քաղաքացիների լուսանկարներ են հայտնվել Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում՝ քաղաքական նպատակով. Գեղամ Մանուկյան

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած քաղաքացու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այս օրենքն ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով, ուղիղ ռեժիմով  գտնվելու են ոստիկանության հկողության տակ, մտան լոմբարդ, մտան խանութ, դեղատուն եւ այլն:

ՆԳՆ-ի բոլոր այն հավաստիացումները, որ դա ուղղակի անվտանգության համար է, չի ծառայեցվելու ուրիշ նպատակներով, բազմաթիվ օրինակներով հանձնաժողովի նիստին աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է, որ կան շատ դեպքեր ԱԺ տեսախցիկների սերվերի, «Զվարթնոց» օդանավակայանի, անձնագրային բաժանմունքների, երբ տասնյակ քաղաքացիների լուսանկարներ, տեսանյութեր քաղաքական նպատակներով, անհասկանալի ձեւով, օրենքի խախտումով հայտնվել են օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում»,-ասաց նա:

  • Կիսվել: