ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի և երթևեկության խախտումների համար 31 վարորդ ազատվել է աշխատանքից․ քաղաքապետարան

Քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի և երթևեկության խախտումների համար 31 վարորդ ազատվել է աշխատանքից․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է. «Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:

Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- հայտնել է նա:

  • Կիսվել: