երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Քաղաքացին Սևանա լճում հեռացել է ափից ու չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները

Քաղաքացին Սևանա լճում հեռացել է ափից ու չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները

Օգոստոսի 25-ին, ժամը 12:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 15 մետր և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ։

 

Փրկարարները քաղաքացի Ս. Խ.-ին (ծնված 2002 թ․) մոտեցրել են ափ։

  • Կիսվել: