ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքացին մոլորվել է Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին

Քաղաքացին մոլորվել է Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են Վաղինակ Դ․-ին (ծնված 1973 թ․) և ուղեկցել դեպի հարազատները:

 

  • Կիսվել: