հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքացին դուրս է եկել Դիլիջանի տներից մեկից դեպի մոտակա ձորակը և չի վերադարձել. օգնության են հասել փրկարարները

Քաղաքացին դուրս է եկել Դիլիջանի տներից մեկից դեպի մոտակա ձորակը և չի վերադարձել. օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 25-ին, ժամը 21։10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ․ Ղ․-ն (ծնված 1948 թ.) ժամը 18:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի մոտակա ձորակ և չի վերադարձել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և ուղեկցել տուն:

  • Կիսվել: