կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գանձակ գյուղում չեն կարողացել կապ հաստատել հովիվի հետ. որոնումներին միացել են գյուղացիները

Գանձակ գյուղում չեն կարողացել կապ հաստատել հովիվի հետ. որոնումներին միացել են գյուղացիները

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.)։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12  բնակիչ:

  • Կիսվել: