շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա խորհուրդը հանրային իրազեկվածության և բնակչության շրջանում պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։

Օրվա խորհրդին համահունչ ՆԳՆ ՓԾ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների կողմից հատուկ-տակտիկական ուսումնավարժանքներ, դասախոսություններ, սեմինար-դասընթացներ են իրականացվել տարբեր ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝

Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի միջնակարգ դպրոց», Մեծամոր համայնքի «Ալաշկերտի միջնակարգ դպրոց», «Նորապատի միջնակարգ դպրոց», Բաղրամյան համայնքի «Արևադաշտի միջնակարգ և Արգինայի միջնակարգ դպրոցներ», «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց», «Նալբանդյանի Պերճուհի և Արմէն Նալպանտեանների անվան միջնակարգ դպրոց», «Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ», «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում, Արմավիրի թիվ 3, թիվ 8 և թիվ 9 հիմնական դպրոցներում, Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1, Գ. Նժդեհի անվան թիվ 8, Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցներում, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:

Արագածոտնի մարզի Ուշիի «Ն․ Աղբալյանի անվան», Վարդաբլուրի «Խ․Աբովյանի անվան», Քուչակի, Արտենիի, Ոսկեհատի, Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Աշտարակի «Ն․Աշտարակեցու անվան», «Պ․Պռոշյանի անվան» հիմնական դպրոցներում:
Կոտայքի մարզի Թեղենիքի, Արգելի «Վ.Անանյանի անվան», Բալահովիտի «Ի.Վիրաբյանի անվան» միջնակարգ և Եղվարդի թիվ 3 հիմնական, Հրազդանի «Խ. Աբովյանի անվան թիվ 1» ավագ դպրոցներում, «Աբովյանի կրթահամալիր», «Աբովյանի պետական Էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ներում և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների, սեմինար- դասընթացների, գործնական պարապմունքների հիմնական թեմաներն էին՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Բնակչության տարհանման կազմակերպումը», «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում», «Հակառակորդի հարձակման դեպքում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը»։

Միջոցառումների շրջանակներում որոշ բնակավայրերում գործարկվեցին նաև առկա էլեկտրական շչակներ, ինչպես նաև բաժանվեցին «Օդային տագնապ ազդանշան» խորագրով բուկլետներ։

Փրկարար ծառայության կողմից անցկացվող նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչպես նաև բարձրացնել վերջիններիս պատրաստվածությունը և իրազեկել վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

  • Կիսվել: