երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները Երևանում և մարզերում շարունակվել են

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները Երևանում և մարզերում շարունակվել են

Մարտի 1-3-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը Երևանում և մարզերում անցկացրել է քաղպաշտպանության միջոցառումներ։

Մեկնարկը տրվել է Երևանի պետական համալսարանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությամբ, որին տեղում հետևել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ անցկացվել են «Գ․ Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի» Երևանի մասնաճյուղում և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում։

Ուսումնավարժությունների նպատակն էր ստուգել ՔՊ կազմավորումների պատրաստականության աստիճանը, ինչպես նաև արձագանքող ուժերի գործնական գիտելիքները: Գործողությունների ընթացքում գործարկվել են նաև կառույցներում առկա էլեկտրական շչակները։

Միջոցառումները շարունակվել են նաև հանրապետության մի շարք մարզերում, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում անցկացվեցին՝ «Տարհանման հավաքակայաններին ներկայացվող պահանջները», Վարդաբլուրի Խ․Աբովյանի անվան միջնակարգ, Կարբիի Վ․Թեքեյանի անվան միջնակարգ, Դաշտադեմի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում և իրազեկում» խորագրերով դասընթացներ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Վայոց ձորի  մարզի Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում անցկացվեց «Անվտանգ վարքագիծ» խորագրով թեմատիկ պարապմունք, Արենի համայնքի Ելփին, Վայք համայնքի Բարձրունի և Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրերի միջնակարգ, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի միջնակարգ, Կոտայքի մարզի Արտավազ գյուղի միջնակարգ դպրոցներում, Տավուշի մարզի Տավուշ բնակավայրում,  Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 հիմնական, Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցներում, Գետահովիտ բնակավայրի միջնակարգ, Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1, Մասիս քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցներում`  «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի միջնակարգ, Կարմիրգյուղ համայնքի թիվ 1 միջնակարգ, Գագարինի միջնակարգ, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցներում՝ «Տարհանում և պատսպարում», Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 10-րդ ավագ, Դսեղ համայնքի միջնակարգ, Արևաշող համայնքի հիմնական դպրոցներում՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում», թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Դասընթացների ավարտին գնահատվել են մասնակիցների գիտելիքները, տրվել մասնագիտական խորհուրդներ: Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարհանման, պատսպարման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, քաղպաշտպանության կազմավորումների պատրաստվածությունն ու արձագանքող այլ ծառայությունների հետ փոխհամագործակցությունը։

  • Կիսվել: